Ուինքլվոս եղբայրներն աշխարհում առաջինն են $1 մլրդ վաստակել բիթքոիններով

Ուինքլվոս եղբայրներն աշխարհում առաջինն են $1 մլրդ վաստակել բիթքոիններով

PanARMENIAN.Net - Բիթքոիններով կարողություն վաստակած առաջին միլիարդատերերն են դարձել երկվորյակ եղբայրներ Քեմերոն և Թեյլոր Ուինքլվոսները:

Եղբայրները 2013-ին գնել են այդ կրիպտոարժույթի համաշխարհային պաշարի 1 տոկոսը 11 մլն դոլարով: Այդ օրվանից բիթքոինի արժեքն աճել է գրեթե 100 անգամ:

Ուինքլվոսները միտումնավոր չեն վաճառում կրիպտոարժույթը՝ նշելով ներդրման երկարաժամկետ բնույթը: Նրանք բիթքոինը «ոսկու բարելավված տարբերակն են» համարում, գրում է ՌԻԱ Նովոստին Telegraph-ի վրա հղումով:

Ամերիկացի գործարարներ և թիավարող մարզիկ եղբայրներ Ուինքլվոսները հայտնի են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ դատավարությամբ: Նրանք մեղադրել են Ցուկերբերգին իրենցից սոցցանցի հայեցակարգը գողանալու մեջ: Ըստ մի շարք ԶԼՄ-ների, Ցուկերբերգը նրանց մոտ 65 մլն դոլար է վճարել հայցից հրաժարվելու համար:

Աշխարհում ամենապահանջված կրիպտոարժույթը՝ բիթքոինը. դեկտեմբերի 4-ի դրությամբ գնահատվում է $11.528:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---