ՀՀ-ն՝ Ամանորին մոսկվացի զբոսաշրջիկների առավել նախընտրելի 5 ուղղությունից![]() 4 դեկտեմբերի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՀայաստաննԱմանորին մոսկվաբնակ զբոսաշրջիկների առավել նախընտրելի 5 ուղղության թվում է: Այդ են վկայում Տուտու.ռու ուղևորությունների վերլուծական ծառայության տվյալները, որի փորձագետները վերլուծել են 2017-ին Մոսկվայից հաճախորդների թռիչքներն ու զբոսաշրջային փաթեթների վաճառքները: Մոսկվայից ավիաճամփորդների թվում նախընտրելի երկրների 5-յակը եզրափակում է Հայաստանը՝ Ամանորի օրերի համար դեպի ՀՀ վաճառվել է տոմսերի 4,7%-ը: Տոմսի արժեքը հետադարձով 16.383 ռուբլի է` մոտ 131.000 դրամ: Ցանկը գլխավորում է Մոլդովան, որին բաժին է ընկնում դեպի արտերկիր վաճառված տոմսերի 11,3%-ը, իսկ տոմսի արժեքը 13.900 ռուբլի է՝ մոտ 111.000 դրամ: Վրաստանը երկրորդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա համեմատ 2 կետով բարելավելով դիրքը, դեպի այդ երկիր վաճառվել է տոմսերի 6,7%-ը, իսկ տոմսի միջին արժեքը 25.800 ռուբլի (մոտ 206.000 դրամ) է: Երրորդ տեղում Գերմանիան է՝ 6,7%-ով, և 24.400 ռուբլի (մոտ 195.000 դրամ) տոմսի արժեքով: 4-րդը Չեխիան է 4,9%-ով, տոմսի արժեքը 27.278 ռուբլի է (218.224 դրամ): Սակայն, սա չի վերաբերում կազմակերպված զբոսաշրջիկներին, որոնց նախապատվություններն այլ են՝ ՌԴ, Վիետնամ, Կուբա, Թաիլանդ, Չեխիա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |