ՀՀ և Արցախի նախագահները ԼՂ մի շարք զորամասեր են այցելել![]() 4 դեկտեմբերի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին այցելել են ԼՂ կենտրոնական և արևելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: ՀՀ նախագահը Լեռնային Ղարաբաղում է աշխատանքային այցով, դեկտեմբերի 2-ին նա հետևել է Պաշտպանության բանակի համահավաք զորախմբի զորավարժություններին:Ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Հակոբյանը, Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Սարգսյանն ու Սահակյանը դիտել են զորավարժություններ, ներկա են գտնվել մի շարք զորանոցների և այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի 4-ին նախագահները մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտում անվանի զորավարի հուշարձանին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |