11 ամսում ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ է այցելել Վրաստան![]() 4 դեկտեմբերի 2017 - 17:52 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվար-նոյեմբերին ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ է այցելել Վրաստան: 11 ամսում Վրաստանում 24 ժամ և ավելի անցկացրած զբոսաշրջիկների քանակը եղել է 3.243.963, ինչը 701.371-ով ավելի է, քան 2016-ին նույն ժամանակահատվածում: Աճը կազմել է մոտ 27%: Այդ մասին հայտնել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Գեորգի Չոգովաձեն: 2017-ի հունվար-նոյեմբերին ամենից շատ Վրաստան են այցելել Ադրբեջանից (+10.9%), Հայաստանից (+14.9%), ՌԴ-ից (+33.4%), Թուրքիայից (-3.2%) և Իրանից (+121.1%), գրում է Business-Գրուզիան: Դրական միտումը պահպանվել է նաև ԵՄ երկրների ուղղությամբ՝ Մեծ Բրիտանիայից աճը կազմել է 39.7%, Ֆրանսիայից՝ (+29.7%) և այլն: Հատկապես մեծ աճ է գրանցվել Հորդանանից (+327.2%), Սաուդյան Արաբիայից (+165.7%), Քուվեյթից (+152.4%), Իրանից (+121.1%), Հնդկաստանից (+66.6%): Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |