Ազնավուր. Երջանիկ եմ, որ ներգաղթյալների որդի եմ 5 դեկտեմբերի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ երջանիկ է միաժամանակ լինել և հայ, և ֆրանսիացի: Այդ մասին Ազնավուրն ասել է բուլղարական bTV հեռուստաալիքի «Շոու սլավի» հաղորդման եթերում՝ խոսելով կյանքի, երգերի, Էդիտ Պիաֆի հետ հանդիպման, կնոջ, մինչ օրս երգելու ու այլ թեմաների մասին: Նոյեմբերի 30-ին Ազնավուրը համերգ է տվել Սոֆիայում, որտեղ վերջին անգամ ելույթ էր ունեցել 1978-ին: «Ինչպես անհնար է սուրճն անջատել կաթից, այդպես էլ իմ մեջ միախառնված են հայի և ֆրանսիացու էությունները: Ես իմ ժողովրդից եմ սերում, հասարակ մարդ եմ: Հենց դա է պատճառը, որ Հայաստանում երկրաշարժից հետո հիմնադրամ ստեղծեցի: Ես երջանիկ եմ, որ ներգաղթյալների որդի եմ»,-ասել է նա: «Բայց եթե իմ մի պապս սևամորթ լիներ, մյուսը՝ հրեա, իսկ երրորդը՝ արաբ, ես այլ մարդ կլինեի»,-հավելել է Ազնավուրը: «Եթե բոլորն ինձ նման լինեին, այլատյացություն ու հակասեմականություն չէր լինի: Իմ վերջին՝ 6-րդ գրքում, ուզում եմ փոխել մարդկանց բացասական վերաբերմունքը այլ ժողովրդների հանդեպ »,-ասել է Ազնավուրը: Ազնավուրի ընտանիքը սերտ կապեր է ունեցել ֆրանսիական դիմադրության Միսաք Մանուշյանի խմբի հետ: Ազնավուրներն ապաստան էին տալիս Փարիզի իրենց բնակարնում հայերին, հրեաներին, նացիստների կողմից հետապնդվող բոլոր մարդկանց,՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: . 93-ամյա երգիչը նաև ասել է, որ չի վախենում մահից, բայց և մեռնելու ոչ մի ցանկություն չունի: Ազնավուրը խոսել է նաև իր և կնոջ տարբեր լինելու մասին՝ հավելելով, որ նա հոյակապ կին է և իրենց հաջողվել է ներդաշնակության հասնել: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |