Վարդան Օսկանյան. Պարտություն կրած կողմը պետք է հաշտվի ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների հետ25 փետրվարի 2008 - 14:24 AMT PanARMENIAN.Net - «Ես չէի պատկերացնում, որ մեր երկրում հնարավոր են նման ցնցումներ: Սակայն, ցավոք, գտնվեցին մարդիկ, որոնք գնացին ատելության եւ վրեժի ճանապարհով»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մարդիկ, որոնք հանրահավաքի են հավաքվում հրապարակում, չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ, որ Հայաստանը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջեւ: «Ընտրություններն ավարտվել են, ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է հաղթողի անունը, վերահաշվարկ է կատարվել որոշ տեղամասերում: Ես գտնում եմ, որ պարտություն կրած կողմը պետք է հաշտվի դրա հետ եւ հաշտեցման ձեռք մեկնի»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ հայ ժողովուրդը պետք է համախմբված լինի եւ պատրաստ պայքարելու ցեղասպան գործողությունների դեմ, որոնք եղան Սումգաիթում 1988 թվականի փետրվարին: «Ներքաղաքական լարվածությունը Հայաստանում բացասաբար է ազդում երկրի միջազգային հեղինակության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Հանրահավաքների անցկացումը ես գնահատում եմ որպես ժողովրդավարութան դրսեւորում, սակայն խելամիտ սահմաններում, մասնավորապես, քվեարկությունից հետո 7 օրվա ընթացքում, քանի դեռ հնարավոր էր վերահաշվարկ անցկացնել եւ դժգոհություն հայտնել պարտության վերաբերյալ»,-ասել է Վարդան Օսկանյանը: Նա հիշեցրել է, որ կան պայքարի քաղաքակիրթ միջոցներ, մասնավորապես, դիմել Սահմանադրական դատարան, ինչը նորմալ կընկալվի միջազգային հանրության կողմից եւ կդառնա դրական գործոն հայկական ժողովրդավարության համար: «Ես այնուամենայնիվ մտածում եմ, որ շատ շուտով ժողովուրդը կգիտակցի այդ ամենն ու հանրահավաքներին վերջ կտա, ընդդիմությունը կգնա օրինական ճանապարհով: Մենք ապրում ենք փոքր երկրում, մենք չենք կարող թույլ տալ, որ հասարակությունը պառակտվի»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Երեւանի Թատերական հրապարակում անցնում են ՀՀ նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած ծայրահեղորեն տրամադրված ընդդիմության հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցները պահանջում են անցկացնել նոր նախագահական ընտրություններ: Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, արդյունքում հաղթանակեց երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը, հավաքելով ձայների 52,82 տոկոսը: Երկրորդ տեղում է Լեւոն Տեր-Պետրոսյանը` ձայների 21,5 տոկոսով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |