Արտակ Զաքարյան. ՌԴ վարկով գնվելիք սպառազինության ցանկը հրապարակման ենթակա չէ 5 դեկտեմբերի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն մինչև $100 միլիոն պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Փոխնախարարի հայտնել է, որ համաձայնագրի առաջին հավելվածով նշված է սպառազինության ցանկը, որը հրապարակման ենթակա չէ, հայտնում է Panorama.am-ը: «Մենք պատգամավորներին ներկայացրել ենք ձեռք բերվող զինատեսակների ցանկը, որին նրանք կարող են ծանոթանալ։ Զինատեսակների ցանկը կարող է փոփոխվել ՀՀ ՊՆ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխադարձ գրավոր համաձայնությամբ, քանի որ վարկը իրականացվելու է 5 տարվա ընթացքում, իսկ այդ ընթացքում կարող է նոր զինտեխնիկա արտադրվել և վարկի շրջանակում նոր զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ համաձայնություն ունենալ»,- ասել է հիմնական զեկուցողը։ Նա նշել է, որ վարկը Հայաստանին տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ 3 տոկոս տոկոսադրույքով։ «Համաձայնագիրն իր բնույթով առանձնահատուկ է, քանի որ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական նշանակության որակյալ արտադրանք, սպառազինություն և ռազմական տեխնիկա այն նույն գնով, ինչ գնով ՌԴ ազգային զինված ուժերի համար է նախատեսված։ Այս պահին նախաստորագրվել է 3 համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքն ավելին է, քան 100 մլն դոլարը։ Դրանց ընդհանուր արժեքը ավելին է, քան 100 մլն դոլարը, և այս 100 մլն դոլարը կազմում է ամբողջ կնքված համաձայնագրերի ընդհանուր արժեքի մոտ 90 տոկոսը», - հավելել է փոխնախարարը։ Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |