ԶԼՄ. «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառելու է Մխիթարյանին![]() 6 դեկտեմբերի 2017 - 11:34 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառելու է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, և դա ակնհայտ է: Այդ մասին գրում է բրիտանական The Express պարբերականը և հավելում, որ նրանք ովքեր կարծում են, թե Մխիթարյանը դաշտ է դուրս գալու «Մանչեսթեր Սիթիի» դեմ դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպմանը, փրփուրներից են կախվում: «Մխիթարյանը հզոր ֆուտբոլիստ է, այստեղ կասկած անգամ լինել չի կարող: Նախորդ մրցաշրջանում նա իսկապես ցնցող էր», - գրում է պարբերականը: Անդրադառանլով 2012-ի ամռանը «Բորուսիայից» «ՄՅՈւ» տեղափոխված Շինջի Կագավային, որը երկու տարի անց վերադարձել է Դորտմունդ, պարբերականը գրում է, որ նույնը տեղի կունենա նաև 28-ամյա հայ ֆուտբոլիստի հետ: Օրերս անգլիական ԶԼՄ-ները գրել էին, որ Մխիթարյանը կարող է «Բորուսիա» վերադառնալ: Եթե Մխիթարյանի հնարավոր վաճառքի վերաբերյալ անգլիական ակումբի ղեկավարության կարծիքը չփոխվի, այն թիմերից մեկը կլինի, որը կարող է ձեռք բերել նրան և կարող է համապատասխան առաջարկ անել: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով: Մխիթարյանը խաղացել է «Բորուսիայի» կազմում 2013-2016թթ., որից հետո 42 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՄՅՈւ: Ընթացիկ խաղաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի 15 խաղի՝ իրացնելով 2 գոլ և 5 արդյունավետ փոխանցում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |