London Chess Classic. Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել, այս անգամ Անանդի հետ![]() 6 դեկտեմբերի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի 4-րդ տուրում կայացել է առաջին արդյունավետ պարտիան: ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան սևերով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին: Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել, այս անգամ Անանդի հետ: 4-րդ տուրի արդյունքներն են. Սերգեյ Կարյակին-Ֆաբիանո Կարուանա՝ 0:1, Վիշվանաթան Անանդ-Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա-Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ -Մագնուս Կարլսեն, Ուեսլի Սո-Մայքլ Ադամս՝ ոչ ոքի: Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 2.5 միավոր, 2-9. Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարլսեն, Անանդ, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 2-ական, 10. Կարյակին՝ 1.5, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Դեկտեմբերի 6-ին հինգերորդ տուրում կհանդիպեն. Արոնյան-Վաշյե-Լագրավ, Կարուանա-Անանդ, Կարլսեն-Սո, Ադամս-Նակամուրա, Նեպոմնյաշչի-Կարյակին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |