11 ամսում ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է մոտ 22%-ով![]() 6 դեկտեմբերի 2017 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2,347 մլն մարդ, որը 21,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը 2016-ի նոյեմբերի համեմատ աճել է 13%-ով՝ կազմելով 193.173 մարդ: «Զվարթնոց» օդանավակայանում անցնող տարվա 11 ամսվա ընթացքում բեռնափոխադրումը կազմել է 20.573 տոննա ապրանք, որը 29.8 %-ով գերազանցում է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18.7%-ով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |