Դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելու նախագիծն ընդունվել է 6 դեկտեմբերի 2017 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է մինչև 2 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելու նախագիծը: Դրան կողմ է քվեարկել 89 պատգամավոր: Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության կտրամադրվի՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագիծը մշակելիս կառավարությունը ուսումնասիրել է եվրոպական մի քանի երկրի փորձը, մասնավորապես, Ֆրանսիայի փորձը, որին հետևում են Նորվեգիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ: Նշված երկրներում և տարածաշրջաններում գործում է երեխաների ցերեկային խնամքի համաֆինանսավորման համակարգը հիմնականում հետևյալ երեք ուղղություններով՝ հավաստագրված դայակներ, որոնք ընդունում են երեխաներին իրենց հարկի տակ, մանկապարտեզներ և դայակներ, որոնք այցելում են ծնողներին տանը: Օրինագծի հեղինակները կարծում են, որ այս մոդելի տեղայնացումը, հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները, հնարավոր կդարձնի նշանակալիորեն ավելացնել խնամքով ապահովված երեխաների մասնաբաժինը և կրճատել նախադպրոցական հաստատություններ ընդունվելու համար իրենց հերթին սպասողների ցուցակը՝ նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնման պետական քաղաքականությանը զուգընթաց: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |