Բաքվում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել լրագրողի համար![]() 6 դեկտեմբերի 2017 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Կանալ-13-ի տնօրեն Ազիզ Օրուջևի գործով դատավարության ընթացքում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել լրագրողի համար: Դատախազը հայտարարել է, թե եղբայրներ Անար և Ազիզ Օրուջևները խախտել են Դրամաշնորհների մասին օրենքը՝ խոշոր գումարներ են կանխիկացրել, հանելով «Մեդիաների հետազոտման կովկասյան կենտրոն» ՈԿԿ հաշվից, գրում է contact.az-ը: Դատախզն ասել է, որ օտարերկրացի դոնորների հետ դրամաշնորհային պայմանագրերը չեն գրանցվել արդարադատության նախարարությունում, ուստի պայմանագիրը չի կարող դրամաշնորհ համարվել, իսկ միջոցներն օգտագործվել են շահույթ ստանալու համար, չեն վճարվել հարկերը: Ըստ դատախազի, Ազիզ Օրուջևի մեղքը դատարանում ամբողջապես ապացուցվել է: Նա հորդորել է դատարանին դատապարտել լրագրողնին 7 տարվա բանտարկության և զրկել նրան 3 տարվա ընթացքում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Փաստաբանների խնդրանքով դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը կլինի դեկտեմբերի 12-ին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |