Հայ պատանին կենցաղը հեշտացնող ռոբոտ է ստեղծել![]() 6 դեկտեմբերի 2017 - 15:07 AMT PanARMENIAN.Net - 11-ամյա Դավիթ Բաղդասարյանը ռոբոտաշինությամբ հետաքրքրվում է արդեն մի քանի տարի: Նրա ստեղծած դեռևս միակ բազմաֆունկցիոնալ ռոբոտը կարողանում է վերցնել, տեղափոխել և տեղադրել առարկաները, ինչպես նաև կարդալ և հարցերի պատասխանել: Ռոբոտն ունի նաև տեսախցիկ: PanARMENIAN.Net ին Դավիթը պատմեց, որ մարդկանց կենցաղը հեշտացնող ռոբոտ ստեղծելու մասին վաղուց է երազել: «Ռոբոտաշինության հետ կապված բազմաթիվ գաղափարներ առաջացան «Աղուէս» ծրագիրը սովորելու ընթացքում, և ես որոշեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ այս բնագավառի մասին»,-ասաց նա: Դավիթը բազմաֆունկցիոնալ ռոբոտը պատրաստել է նախկինում իր սարքած մի քանի այլ ռոբոտների համադրությամբ: «Երկու ամսում եմ պատրաստել ռոբոտը՝ Arduino IDE և Snap4arduino ծրագրերի միջոցով»,- ասաց նա: Պատանին մտադիր է կատարելագործվել ռոբոտաշինության բնագավառում: Այժմ նա պատրաստվում է բերք հավաքող ռոբոտ ստեղծել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |