Ֆրանսիան սգում է. Մահացել է ռոքի լեգենդ Ջոնի Հալիդեյը

Ֆրանսիան սգում է. Մահացել է ռոքի լեգենդ Ջոնի Հալիդեյը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան սգում է՝ մահացել է ռոքի լեգենդ և երիտասարդների կուռք Ջոնի Հալիդեյը:

«Բոլորիս մեջ ինչ-որ բան կա Հալիդեյից: Մենք չենք մոռանա ոչ նրա անունը, ոչ՝ ձայնը »,-գրել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հայտնի ֆրանսիացի երգիչ և կոմպոզիտոր Ջոնի Հալիդեյը վախճանվել է 74 տարեկանում: Նա մոտ մեկ տարի է, ինչ պայքարում էր քաղցկեղի դեմ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ քիմիաթերապիան, հավանաբար, վատ է ազդել նրա վրա և նրա վիճակը կտրուկ վատթարացել է, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հալիդեյի իրական անունը Ժան-Ֆիլիպ Լեո Սմետ է, նա ծնվել է 1943-ին Փարիզում։ Հալիդեյն ավելի քան 1000 երգի հեղինակ էլ, նա նաև մի քանի ֆիլմում է նկարահանվել:Նրա2005-ի տվյալներով վաճառվել էր Հոլիդեյի մոտ 80 մլն ձայնասկավառակ, նրա 18 ալբոմ պլատինե է դարձել:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---