Բիթքոինի փոխարժեքը 24 ժամում աճել է $1000-ով

Բիթքոինի փոխարժեքը 24 ժամում աճել է $1000-ով

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը հատել է $13000 շեմը: Այդ մասին են վկայում Coinmarketcap-ի տվյալները:

Երևանի ժամանակով 17:00-ի դրությամբ, կրիպտոարժույթի փոխարժեքի առավելագույն նիշը հասնում էր $13052-ի: Այսպիսով՝ արժեքը ավելացել է 1000 դոլարով մոտ մեկ օրում:

Ավելի վաղ Power Compare պորտալը հաշվարկել էր, որ եթե աճի դինամիկան պահպանվի, ապա 2020թ. բիթքոինի մայնինգի համար կծախսվի աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ քանակը: Նշվում է նաև, որ վերջին ամսում մայնինգի վրա ծախսվող էլեկտրաէներգիայի սպաոումն աճել է 29,98 տոկոսով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---