Օտտավայի բնակիչը վաճառքի է հանել Այվազովսկու կտավը. Նա չգիտի՝ ինչ գնով վաճառի այն![]() 6 դեկտեմբերի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովը» կտավը վաճառքի է հանվել կանադական Օttawa Citizen կայքում: 1860-ականներին ստեղծված կտավը վաճառելու մասին հայտարարություն է հրապարակել Ռոբ անունով Օտտավա քաղաքի մի բնակիչ: Նա հայտնում է, որ իր մայրը մեծանուն նկարչի վրձնին պատկանող կտավը գնել է 1980-ականներին: Կանադացին հայտարարության մեջ գրում է նաև, որ ունի Տրետյակովյան պատկերասրահի կողմից տրամադրված հավաստագիրը, որը փաստում է, որ կտավը օրիգինալն է: Միևնույն ժամանակ նա հայտնում է, որ չի գտնում նկարչի ստորագրությունը կտավի վրա: «Հեղինակի ստորագրությունը հավանաբար մնացել է շրջանակի տակ: Ցանկանում եմ վաճառել կտավը, բայց չգիտեմ, թե ինչպես: Չգիտեմ նաև, թե շուկայում այն որքան կարժենա»,- հայտարարության մեջ նշել է կանադացին: Նա չի բացառել նաև, որ կարող է կտավը աճուրդի հանել մեկնարկային $100.000-ով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |