Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակով դիմել է Թրամփին 7 դեկտեմբերի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը, ի թիվս 13 այլ պատրիարքի և Երուսաղեմում գործող եկեղեցիների առաջնորդների, ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: «Ես որոշել եմ, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Իսրայելն ինքնիշխան պետություն է, որն իրավունք ունի սեփական մայրաքաղաքի վայրի մասին որոշում կայացնել»,,-հայտարարել է նա: «Մենք վստահ ենք, որ այդպիսի քայլը կհանգեցնի ատելության, հակամարտության, բռնության ու տառապանքների խորացմանը Երուսաղեմում և Սուրբ հողում: Մեր հորդորն ու աղոթքն է, որպեսզի ԱՄՆ-ն շարունակի ճանաչել Երուսաղեմի ներկայիս միջազգային կարգավիճակը: Ցանկացած հանկարծակի փոփոխություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»,-ասվում է նամակում: Ըստ պատրիարքի, նման քայլն էլ ավելի կմոտեցնի ավերիչ պառակտումը տարածաշրջանում, գրում է Times of Israel-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |