Ջոնի Հալիդեյի մահը մեծ հարված է Ազնավուրի համար 7 դեկտեմբերի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի ռոք երաժիշտ Ջոնի Հալիդեյի վախճանը ծանր հարված է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի համար: Այդ մասին Ազնավուրը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Հալիդեյի մահվան կապակցությամբ Ազնավուրը չեղարկել է իր բոլոր հարցազրույցները: Ազնավուրն ու Հոլաիդեյը ընկերություն են արել, շանսոնյեն նաև Հալիդեյի երգերից շատերի հեղինակն է: Ջոնի Հալիդեյը վախճանվել է 74 տարեկանում: Նա մոտ մեկ տարի է, ինչ պայքարում էր քաղցկեղի դեմ: «Ջոնի Հալիդեյն ու Ժան դ՛Օրմերսոնը՝ մարդիկ էին, որոնք ոգեշնչում էին ինձ: Տարօրինակ և ցավալի զուգադիպություն՝ տարիներ անց ճակատագիրը նորից հարված է հասցնում ինձ: Մեկ գիշեվա մեջ, ինչպես այն ժամանակ, այսօր էլ ես մերձավոր մարդկանց կորցրեցի»,-գրել է Ազնավուրն իր ֆեյսբուքայն էջում: Ավելի քան 50 տարի առաջ, 1963-ի հոկտեմբերի 11-ին մեկ գիշերում մահացան հանրահայտ Էդիտ Պիաֆն ու ֆրանսիացի բանաստեղծ Ժան Կոկտոն: Դեկտեմբերի 6-ին կյանքից հեռացան Հալիդեյն ու դ՛Օրմերսոնը: «Առաջին 2-ն իմ գործընկերն էին, մյուս երկուսը՝ մարդիկ, որոնք ոգեշնչում էին ինձ, նրանք ընդմիշտ կմնան իմ սրտում»,-գրել է Ազնավուրը: Հալիդեյի իրական անունը Ժան-Ֆիլիպ Լեո Սմետ է, նա ծնվել է 1943-ին Փարիզում։ Հալիդեյն ավելի քան 1000 երգի հեղինակ էլ, նա նաև մի քանի ֆիլմում է նկարահանվել:Նրա2005-ի տվյալներով վաճառվել էր Հոլիդեյի մոտ 80 մլն ձայնասկավառակ, նրա 18 ալբոմ պլատինե է դարձել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |