Championat. ԱՊՀ ամենաուժեղ ֆուտբոլիստը լինելով՝ Մխիթարյանն իրեն աստղի պես չի պահում

Championat. ԱՊՀ ամենաուժեղ ֆուտբոլիստը լինելով՝ Մխիթարյանն իրեն աստղի պես չի պահում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իրեն աստղի պես չի պահում, գրում է Championat-ը:

«Մխիթարյանն իրեն աստղի պես չի պահում: Այո, նա հաճախ է երևում Փոլ Պոգբայի և Դավիթ դե Խեայի կողքին, սակայն ցուցադրական կյանքը նրա համար չէ: Սովորոկան, ոչ արտառոց, սանրվածք, համեստ հարցազրույցներ ֆուտբոլի, ընտանիքի և հայրենիքի հանդեպ սիրո մասին, սկանդալների բացակայություն: ԱՊՀ ամենաուղժեղ ֆուտբոլիստը լինելով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը շվայտ կյանքով չի ապրում: Համենայնդեպս, աշխարհի ոչ մի տեսախցիկ դեռ այդպիսի բան չի գրանցել: Նա նույն կերպ է պահում իրեն նաև մարզադաշտում՝ եթե ոտքերին են խփում, ուղղակի կանգնում է և շարունակում խաղը: Եթե հրում են կամ թաքուն թքում՝ սադրանքների չի մատնվում և ուղղակի մեջքով է դառնում հակառակորդին: Եթե դաշտում չկան առաջատարներ ու առաջնորդներ...չի երևում դաշտում»,-ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը գրում է, որ ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այլ խառնվածքի մարզիկների է սիրում՝ Պեպեի, Մատերացիի նման, որոնց շրջանցելու ցանկություն է առաջանում, իսկ խելոք տղաները նրա թիմերում երկար չեն մնում:

«Պորտուգալացին պաշտում է նրանց, ով իր հետևից է տանում թիմը, ով նետվում է հակառակորդի ոտքերի տակ և միայն իր տեսքով ստիպում է նրանց երազել եզրափակիչ սուլոցի և որքան հնարավոր է շուտ հանդերձարան հասնելու մասին՝ Հենրիխը նրանցից չէ: Երբ Պոգբան մի քանի ամսով դուրս մնաց խաղից, իսկ երիտասարդ Մարսյալի ու Ռաշֆորդի, վերջերս վերադարձած Զլատանի և նոր հարմարվող Լուկակուի վրա չէր կարելի հենվել, Ժոզեն առաջատարի դերը վստահեց Հենրիխին: Բայց նա չկարողացավ՝ ոչ մի արդյունավետ գործողություն վերջին մի քանի ամսում, ամորֆ խաղ ու «երազանքի թատրոնում» գլխավոր հերոսի դերը ստանձնելու ցանկության բացակայություն»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը ենթադրում է, որ Մխիթարյանն ուղղակի չի սիրում առաջին դերերում լինել: Նշվում է, որ երկար կարելի է խոսել Հենրիխի տաղանդի և ունակությունների մասին, սակայն շուտով նա 29 տարեկան կդառնա և պետք է խոստովանել, որ դաշտում նա առաջնորդ չէ, և հազիվ թե ժամանակի հետ ինչ-որ բան փոխվի:

«Հենրիխն իրականացրեց իր երազանքը՝ նրա մարզական սխրանքների մասին ֆիլմեր են նկարահանում, նրան օրինակ են բերում Հայաստանի բոլոր տղաներին: Մխիթարյանն իրոք իդեալական մարզիկ է՝ աշխատասեր, նպատակասլաց, ալկոհոլով չի տարվում, ակումբներ չի գնում: Խաղընկերների և մարզիչների հետ Մխիթարյանի հարաբերությունները բաց են ու դրական: Եվ Լուչեսկուն «Շախտյորում», և Կլոպը «Բորուսիայում» նրա համար երկրորդ հայր լինեին կարծես: Ժոզեի դեպքում ամեն ինչ այլ է: Պորտուգալացին այլ կերպ է գործում՝ նա չոր է, խիստ ու պրագմատիկ: Եվ թվում է, որ այդ մթնոլոտում Հենրիխն իրեն այնքան էլ լավ չի զգում»,-ասվում է հոդվածում:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով:

«Ինձ դուր չեկավ Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 4-5: Նա լավ սկսեց խաղաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ սկսեց նահանջել: Նրա ելույթների մակարդակը գնալով վատացավ գոլերի, արդյունավետ փոխանցումների, բարձր ճնշման, մրցակցից գնդակը խլելու և այն օգուտի տեսակետից, որը պետք է թիմին բերի 10 համարի տակ խաղացող ֆուտբոլիստը: Դա բավարար էր այլ ֆուտբոլիստներին շանս տալու համար: Յուրաքանչյուրն արժանի է շանսի՝ ամեն ինչ պարզ է»,-ասել է Մոուրինյոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---