Դա Վինչիի ամենաթանկ կտավը կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում 7 դեկտեմբերի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նոյեմբերին վաճառվեց աճուրդում ռեկորդային 450 մլն դոլարով, կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում: Այդ մասին ասվում է նոյեմբերին բացված թանգարանի Twitter-ի միկրոբլոգում 3 լեզվվով՝ արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն: Մինչդեռ կտավի գնման գաղտնիքը մնում է չբացահայտված: Մինչ օրս հայտնի չէ, թե ով է Լեոնարդոյի գլուխգործոցի գնորդը: Նախորդ սեփականատերը ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևն էր: Գնորդը մասնակցել է աճուրդին հեռախոսով և գերադասել է պահպանել գաղտնիությունը: Ըստ New York Times-ի, ռեկորդային գումարը վճարել է սաուդացի արքայազն Բադեր բին Աբդուլլահ բին Մուհամեդ բին Ֆարհան ալ Սաուդը: Ըստ այլ տվյալների, 2 նեդրումային ընկերություն գործարք է կնքել մի քանի խոշոր թանգարանի հետ և գնել է կտավը: Հիմա Դա Վինչիի նկարը վարձակալությամբ կտան, կամ կվաճառեն Մերձավոր Արևելքի կամ Ասիայի թանգարաններից մեկին, գրում է BBC-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |