Հրանտ Մելքումյանը՝ Լոնդոնի մրցաշարի միանձնյա առաջատար![]() 8 դեկտեմբերի 2017 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող շախմատիստ Հրանտ Մելքումյանը Chess Classic FIDE OPEN շախմատի գերհզոր մրցաշարի 7-րդ տուրում սպիտակներով հաղթել է անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Հոուկինսին՝ դառնալով միանձնյա առաջատար: Շախմատիստն այժմ ունի 6,5 միավոր: Դեկտեմբերի 8-ին կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Մելքումյանը սևերով կխաղա իսրայելցի Տամիր Նաբաթիի հետ: Նա Մելքումյանից հետ է ընդամենը կես միավորով: Ընթացիկ տուրում հաջող է հանդես եկել նաև ՀՀ-ն ներկայացնող մեկ այլ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը: Նա հաղթել է իր հնդիկ մրցակից Քրիշնային` վաստակելով 5,5 միավոր: 8-րդ տուրում Սարգսյանը սևերով կմրցի գերմանացի գրոսմայստեր Ֆլորիան Հանդկեի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |