Հայերը Մոուրինյոյի Instagram-ի էջում պահանջում են Մխիթարյանին խաղադաշտ վերադարձնել![]() 8 դեկտեմբերի 2017 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ հիմնականում հայ երկրպագուները մեկնաբանություններով «ռմբակոծել են» «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ինստագրամյան էջը, որտեղ նրանից պահանջել են խաղադաշտ վերադարձնել հայ ֆուտբոլիստին: Այս մասին գրում է Manchester Evening News-ը: Հայ օգտատերերը մեկնաբանություններում հորդորել են պորտուգալացի մարզչին չմոռանալ «ՄՅՈւ»-ում Մխիթարյանի ունեցած ներդրման մասին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վեցերորդ խաղն անընդմեջ խաղադաշտ դուրս չի բերել 28-ամյա ֆուտբոլիստին: Ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, որ Մխիթարյանը նահանջել է ընթացիկ խաղաշրջանում որակի առումով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |