Լավրով. ՌԴ-ն կշարունակի ԼՂ կարգավորման ուղղությամբ հավաքական աշխատանքը![]() 8 դեկտեմբերի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հավաքական աշխատանքը: Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստի ժամանակ: «Հակամարտության մեջ առաջնայինը կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է, որը կա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն դեռևս չի տալիս էական առաջընթաց: Մեզ դրական է թվում այն փաստը, որ երկխոսությունն այս տարի կայացել է նախագահների և բազմիցս՝ արտգործնախարարների մակարդակով»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ ՌԴ-ն կշարունակի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հավաքական աշխատանքը, և հավելել է, որ այս նստաշրջանին հավաքական մոտեցումը վերահաստատվել է: «Այն պարունակում է կարգավորման սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, բայց դեռևս չեն վերածել գործնական քայլերի: Դա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք զբաղվել դրանով»,- նշել է նախարարը: Դեկտեմբերի 7-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ամենամյա նիստում, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Թիլերսոնը գոհունակություն էր հայտնել այն առնչությամբ, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պարտավորություններ են ստանձնել՝ ուղղված բանակցությունների ինտենսիֆիկացմանը և շփման գծում լարվածության նվազեցմանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |