Էնդի Սերկիսը նկարահանվել է The New York Times-ի կարճամետրաժ սարսափ ֆիլմում (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հայկական ծագում ունեցող հայտնի դերասան Էնդի Սերկիսը (Սարգսյան) նկարահանվել է The New York Times-ի կարճամետրաժ ֆիլմում՝ հայտնի սարսափ ֆիլմերի մոտիվներով: Ընդհանուր առմամբ, ամսագիրը 10 կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել, որոնք մոտ 1 րոպե են տևում: Ֆիլմերում առանց ավելորդ խոսքերի խաղարկվում են հայտնի սարսափ ֆիլմերի սյուժեները: Սերկիսը կատարում է խենթ ծաղրածուի դերը: Պրոդյուսերն է The New York Times-ը, իսկ ֆիլմը բեմադրել է Ֆլորիա Սիջիզմոնդին («Սպասուհու պատմածը»): Սերկիսից բացի, նկարահանվել են Նիքոլ Քիդմանը, Ջեկ Ջիլենհոլը, Սիրշա Ռոնանը, Թիմոտի Շալամեն, Բրուքլին Պրինսը, Դենիել Կալույան, Տիֆֆանի Հեդիշը, Սինտիա Նիքսոնը և Դանիելա Վեգան: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |