Սյունիքի մարզպետ. 2017-ին ներդրումների ծավալը գերազանցել է $10 մլն-ը![]() 8 դեկտեմբերի 2017 - 18:42 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին ներդրումների ծավալը Սյունիքի մարզում գերազանցում է $ 10 մլն-ը, իսկ 2018-ին նախատեսվում է կրկնապատկել այդ թիվը, այս մասին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարաչեպտ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա խոսքով՝ մարզում ակտիվ գործունեություն է ծավալում Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրամի հետ համատեղ մարզում 2.5 մլրդ դրամի սոցիալական բնույթի ծրագրեր է իրականացրել: Ավարտվել են շուրջ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժեքով իտալական պիցցայի գործարանի կառուցման աշխատանքները, որն ապահովելու է շուրջ 100 աշխատատեղ, և որի արտահանման հիմնական շուկան լինելու է Իրանը: 2018-ի հունվարի վերջից մարզի Գեղի համայնքում կսկսի աշխատել ևս մեկ գործարան՝ մոտ $ 500.000 ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան, որը ևս ապահովելու է 100 աշխատատեղ, իսկ արտադրանքն արտահանվելու է Ուկրաինա: Ներկայում բանակցություններ են ընթանում իտալացի գործընկերների հետ՝ Կապան քաղաքում տրիկոտաժի մեծ արտադրություն բացելու նպատակով. այն ապահովելու է 600-ից ավելի աշխատատեղ: Դեկտեմբերի երկրորդ կեսին Կապանում բացվելու են մուլտիբրենդային աութլեթ խանութների համալիրը և ժամանակակից տեխնիկայով հագեցած կինոթատրոն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |