Ճապոնական դրոնը երգերի միջոցով արտաժամյա աշխատողներին կվռնդի աշխատավայրից

Ճապոնական դրոնը երգերի միջոցով արտաժամյա աշխատողներին կվռնդի աշխատավայրից

PanARMENIAN.Net - Ճապոնական Taisei ընկերությունը մշակել է T-Frend դրոնը, որը պայքարելու է գրասենյակային աշխատակիցների արտաժամյա աշխատանքի դեմ երգերի միջոցով:

Դրոնը որոշակի ժամերի կթռչի հատուկ աշխատակցի առաջադրած երթուղով և կմոտենա նրանց, ովքեր մնացել են աշխատավայրում աշխատանքային օրվա ավարտից հետո: Սարքը նրանց համար կկատարի Auld Lang Syne երգի ճապոնական տարբերակը, գրում է TJ-ն:

Դրոնը հագեցած կլինի տեսախցիկով և GPS-ից անկախ նավիգացիոն համակարգով: Տեսախցիկի բոլոր տեսագրություններն ու զեկույցները պարեկության մասին հասանելի կլինեն ընկերության ամպային արխիվում և իրական ժամանակով:

Դրոնը հնարավոր կլինի ձեռք բերել նաև ամսական վարձույթով: Այն մատչելի կդառնա 2018-ի ապրիլից:

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ մահացել է 159 ժամ արտահերթ աշխատած լրագրողուհին: Պարզվել է, որ նրա մահվան պատճառ է դարձել լուրջ գերհոգնածությունն աշխատավայրում, ինչը տարածված երևույթ է Ճապոնիայում: Շատերն են արտաժամյա աշխատում, այդ թվում հանգստյան օրերին, և հաճախ, սթրես են տանում՝ վաղաժամ սրտի կաթված կամ ինսուլտ ստանալով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---