London Chess Classic. Վերջին տուրում Արոնյանը կխաղա աշխարհի գործող չեմպիոն Կարլսենի հետ![]() 11 դեկտեմբերի 2017 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել՝ այս անգամ կիսելով միավորն անգլիացի Մայքլ Ադամսի հետ: 9-րդ տուրում նա կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաշչին 5,5 միավորով, 2-րդ տեղում Ֆաբիանո Կարուանան է 5 միավորով, 3-րդում ՝ Վաշյե-Լագրավը՝ 4,5 միավորով: Հայկական շախմատի առաջատարը 4 միավորով կիսում է 4-7-րդ տեղերը Մագնուս Կարլսենի, Հիկալու Նակամուրայի և Ուեսլի Սոյի հետ: Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ) Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |