Իսրայելցի գործիչը՝ Էրդողանին. Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքողը չի կարող դասեր տալ Իսրայելին![]() 11 դեկտեմբերի 2017 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանությունը, չի կարող բարոյականության դասեր տալ Իսրայելին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը՝ ի պատասխան Էրդողանի՝ Իսրայելն «ահաբեկչական պետություն» որակող հայտարարությանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը և երկրի բարձրասիճան այլ պաշտոնյաներ դատապարտել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Էրդողանն Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»: Էրդողանի հայտարարությանը պատասխանել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով նրա խոսքերը որակել է որպես «հարձակում Իսրայելի վրա»: «Չեմ պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, որն իր երկրում ռմբակոծում է քրդաբնակ գյուղերը, բանտ նետում լրագրողներին, օգնում Իրանին խուսափել պատժամիջոցներից ու աջակցում ահաբեկիչներին Գազայում», -ասել է նա: Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի աշխարհի 180 երկրից: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ տարին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |