ՀՀ-ն վերջից 4-րդն է Եվրոպայում աշխատավարձերի չափով![]() 11 դեկտեմբերի 2017 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Texty.org.ua վերլուծական կենտրոնը հաշվարկել է միջին աշխատավարձերի չափը Եվրոպայի երկրներում: Ըստ վարկանիշի, ՀՀ-ն վերջից 4-րդն է այդ ցուցանիշով, որտեղ «մաքուր» աշխատավարձը 251 եվրո է: Այնուամենայնիվ, ըստ վարկանիշի, ՀՀ-ում ավելի շատ են վաստակում, քան Ադրբեջանում, Ուկրաինայում և Մոլդովայում: Աշխատավարձերի հակավարկանիշը գլխավորում է Ուկրաինան, որտեղ միջին աշխատավարձը 190 եվրո է (հարկերն ու պահումները չհաշված), 2-րդը՝ Մոլդովան է 216 եվրոյով, 3-րդը՝ Ադրբեջանը՝ 232 եվրոյով: Հետո գալիս է Հայաստանը 251 եվրոյով, որին հաջորդում են Վրաստանը՝ 293 եվրոյով և Բելառուսը՝ 320 եվրոյով: Ռուսաստանում միջինը վաստակում են 474 եվրո, Լեհաստանում՝ 748 եվրո: Եվրոպայում ամենաբարձր «մաքուր» աշխատավարձերը ստանում են Շվեյցարիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում՝ միջինը 4421 եվրո, 3440 եվրո և 3405 եվրո համապատասխանաբար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |