Վարկանիշ. ՀՀ-ն առաջատար է Հարավային Կովկասում թվային դիվանագիտությամբ![]() 11 դեկտեմբերի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2017-ին 18 կետով բարելավել է իր դիրքերը «Թվային դիվանագիտության վարկանիշում»՝ 2016-ի 52-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 34-րդն աշխարհի 209 երկրի շարքում: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս երկիրն առաջատար է Հարավային Կովկասում: 2017-ին Ադրբեջանը 47-րդն է վարկանիշում, Վրաստանը՝ 66-րդը: Թուրքիան զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը, Իրանը՝ 123-րդ: Վարկանիշը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Վատիկանը: Թվային դիվանագիտության (e-diplomacy) վարկանիշը կազմելիս գնահատվում է երկրի արտաքին գործերի գերատեսչության կողմից դիվանագիտական նպատակներին հասնելու համար նորագույն տեխնոլոգիաների և համացանցի կիրառումը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |