Սաուդյան Արաբիայում վերջին 35 տարում առաջին անգամ կինոթատրոնները կբացվեն![]() 11 դեկտեմբերի 2017 - 15:19 AMT PanARMENIAN.Net - 2018-ի մարտից Սաուդյան Արաբիայում կբացվեն առաջին կինոթատրոնները, որոնք մինչև վերջերս արգելքի տակ էին, ինչպես զանգվածային ժամանցի այլ տեսակները: Այդ մասին ասվում է թագավորության մշակույթի և տեղեկատվության նախարար Ավադ ալ Ավադի հաղորդագրության մեջ: «Աուդիովիզուալ մեդիաների գլխավոր հանձնաժողովը սկսել է արտոնագրեր տրամադրել կինթատրոններին, մենք ակնկալում ենք, որ առաջին կինոթատրոնները կբացվեն 2018-ի մարտին: Կինոթատրոնների բացումը կխթանի տնտեսական աճն ու էկոնոմիկայի դիվերսիֆիկացումը»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սաուդյան Արաբիայում կինոթատրոններն արգելվել են 1980-ականների սկզբին: Սաուդյան Արաբիայի մինչև 2030թ. զարգացման տնտեսական ծրագրով ժամանցային հատվածի զգալի աճ է նախատեսվում: Ինչպես ակնկալվում է, մինչև 2030թ. թագավարությունում կգործի կինոթատրոնների ավելի քան 300 ցանց, որոնք կսկսեն ֆիլմեր ցուցադրել հանրության լայն շրջանակի համար ավելի քան 2000 էկրանի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |