Հայկական ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան` նախագահական ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու համար26 փետրվարի 2008 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Արման Մուսինյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է այն մասին, որ իրենք դիմել են Սահմանադրական դատարան` նախագահական ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու համար: Դրա համար կան բոլոր իրավական հիմքերը, ասել է նա: Արման Մուսինյանը հավաստել է, որ պայքարը շարունակվելու է, եւ ամեն օր ավելանալու է պետական պաշտոնյաների թիվը, ովքեր միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իշխանությունը չունի քաղաքական պայքարին ընդդիմանալու ձեւ եւ դիմել է բացահայտ բռնությունների, ասել է Արման Մուսինյանը: Մասնավորապես, այսօր ձերբակալվել են Գառնիկ Մարգարյանը, Սամվել Հարությունյանը եւ Տեր-Պետրոսյանի Եղվարդի շտաբի պետ Խաչիկ Սիմոնյանը: Տեղեկություններ կան, թե այսօր կարող է ձերբակալվել նաեւ Գուրգեն Եղիազարյանը: Արման Մուսինյանի խոսքով, ոստիկաններն առանց գրավոր որեւէ փաստաթղթի այցելում են իրենց մարզային գրասենյակներ, նույնիսկ Եկմալյան հասցեում գտնվող գրասենյակ եւ պահանջում փակել, պատճառաբանելով, թե ընտրությունն ավարտվել է: Արման Մուսինյանն ասում է, թե իշխանությունն ուզում է այդպիսով ջլատել շարժումը, հարթակից հեռացնել շարժման ղեկավարներին, սակայն դա չի ազդում Ազատության հրապարակում հավաքվողների վրա, որոնք օրեցօր շատանում են: Արման Մուսինյանն ասում է նաեւ, որ քաղաքապետարանն ըստ օրենքի պետք է շտապ օգնության մեքենաներ ուղարկեր Ազատության հրապարակում հացադուլավորների համար, սակայն պատճառաբանել է, թե ազատ մեքենաներ չկան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |