Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հունաստան![]() 12 դեկտեմբերի 2017 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հրավերով դեկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցելություն կկատարի Աթենք: Այս մասին հայտնում ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչությունը: Էդվարդ Նալբանդյանը Աթենքում հանդիպում կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 20-ին: 2016-ի հուլիսի 21-ին Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը։ 2016-ի սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |