Արդար ընտրությունների անցկացումը աջակցում է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը26 փետրվարի 2008 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը: Կոնգրեսականների շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Շնորհավորում ենք Ձեզ 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Հայաստանը շարունակում է ապացուցել արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու իր հանձնառությունը: Միջազգային դիտորդական կազմակերպությունները, այդ թվում` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմապերպությունը, արձանագրել են թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական մրցարշավ: Ընտրությունների ճշգրիտ անցկացումը նպաստում է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը եւ բարձրացնում է երկրի միջազգային հեղինակությունը` որպես խաղաղ ժողովրդավարական երկիր: Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հայկական հարցով կոնգրեսականների հանձնախմբի համանախագահներ` ակնկալում ենք աշխատել Ձեզ հետ` օժանդակելով Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Հայտնում ենք Ձեզ մեր լավագույն բարեմաղթանքները` Ձեր նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ»,- ասվում է նամակում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |