ՀԱԷԿ-ը նոր տուրբոգեներատոր է ստացել «Ռուսատոմ սերվիսից»12 դեկտեմբերի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը դեկտեմբերի 10-ին ավարտել է ՀԱԷԿ-ի համար նախատեսված 2 տուրբոգեներատորից մեկի տեղափոխումը Մեծամոր: Սանկտ Պետերբուրգում արտադրված սարքավորման տեղափոխումը 2 փուլով է իրականացվել՝ ծովով մինչև Փոթի և այնտեղից ցամաքային ճանապարհով մինչև Հայկական ատոմակայան: Նոր ագրեգատը պետք է տեղադրվի հնի փոխարեն, որը պատրաստվել էր դեռևս 1970-ականների ավարտին: Տուրբոգեներատորի հետ միասին կփոխանակվեն օժանդակ համակարգերը՝ դա նախագծի վրա աշխատանքի առանձնահատկություններից մեկն է: Տուրբոգեներատորը պատրաստվել է ռուսական «Սիլովիե մաշինի» էներգամեքենաշինական ընկերությունում, որը մտնում է տեղադրված սարքավորումների ծավալով աշխարհի առաջատարների առաջին տասնյակի մեջ: Ըստ 2016-ի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի, «Սիլովիե մաշինի» ընկերությունը պետք է ՀԱԷԿ-ի արդիականացվող բլոկի համար 2 կոմպլեկտային տուրբոգեներատոր պատրաստի, որոնց նվազագույն հզորությունը 236 ՄՎտ է, գրգռման համակարգերի և տեխնոլոգիական հսկողության հետ միասին: Ընդ որում, աշխատանքների ծավալի մեջ է ներառված նաև սարքավորւմների մոնտաժն ու կարգաբերումը: Երկրորդ գեներատորը ՀԱԷԿ-ը կստանա 2018-ի դեկետմբերին: Մշակվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի արդիականացման նախագիծը, ինչպես նաև կհիմնավորվի չփոխարինվող ու չվերականգնվող սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը: Կատարվել է ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների զննում, ինչի արդյունքում հաստատվել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |