Հնդկաստանում Մարադոնայի արձանն են կանգնեցրել![]() 12 դեկտեմբերի 2017 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի իշխանությունները կանգնեցրել են Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանը: Այն տեղադրվել է Կալկաթայի մեծությամբ երկրորդ հրապարակում: Արձանը բրոնզաձույլ է, երկարությունը 3,5 մետր, գրում է Eurosport-ը: «Ես ֆուտբոլի աստված չեմ, ես սովորական ֆուտբոլիստ եմ: Ես երջանիկ եմ կրկին այստեղ՝ Կալկաթայում հայտնվել: Զարմանալի է այստեղ սեփական արձանն ունենալը»,-ասել է Մարադոնան բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Մինչդեռ համացանցում արձանը ծաղրի առարկա է դարձել, քանի որ նվազագույն նմանություն ունի արգենտինացի ֆուտբոլիստի հետ: Times of India-ն գրել է, որ արարողության ժամանակ Մարադոնան գումար է հատկացրել քաղցկեղից տառապող Հնդկաստանի բնակիչների համար: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |