Երևանի օպերայի մեներգիչը հավակնում է Լոնդոնի Թագավորական օպերայի մրցանակին

Երևանի օպերայի մեներգիչը հավակնում է Լոնդոնի Թագավորական օպերայի մրցանակին

PanARMENIAN.Net - Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը հավակնում է 2018 թ. Լոնդոնի Թագավորական օպերայի մրցանակին «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում» անվանակարգում:

Երգիչը ներկայացվել է Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում Նեմորինոյի դերը մարմնավորելու համար, ասվում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում:

WhatsOnStage Awards շրջանակում հանդիսատեսը քվեարկում է գեղարվեստական ստեղծագործությունների և ելույթների համար:

Քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 29-ի կեսգիշեր: Արդյունքները կհրապարկվեն 2018-ի հունվարի 2-ին: Իսկ պարգևները կշնորհվեն 2018-ի փետրվարի 25-ին Ուելսի արքայազնի թատրոնում:

Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ հանդես է եկել Լոնդոնի Թագավորական օպերայի թատրոնում 2016/2017 խաղաշրջանում որպես Ալֆրեդո Ժերմոն «Տրավիատայում», իսկ ավելի ուշ կատարել է Նեմորինոյի դերը «Սիրո ըմպելիքում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---