Բաքուն հայկական ծագում ունեցողներ է փնտրում այլ երկրների դիվանագետների շրջանում![]() 13 դեկտեմբերի 2017 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Բաքուն զբաղված է ՌԴ դիվանագետների շրջանում հայկական ծագում կամ հայերի հետ կապ ունեցողների փնտրտուքով: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանի նշանակման շուրջ ծագած իրավիճակը բացասաբար է անդրադառնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա Ավելի վաղ Ադրբեջանը հրաժարվել է հաստատել երկրումնոր դեսպանի պաշտոնումՌԴ ԱԳՆ–իներկայացրած Գեորգի Զուևի թեկնածությունը։ Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ այժմ Զուևի թեկնածությունը չի դիտարկվում ՌԴ նախագահի կողմից, և այլ թեկնածու է առաջարկվելու: «Ես գիտեմ, թե ինչու է այս ամենը կատարվում: Սա պայմանավորված է այս երկրի՝ հայկական ազգանուններ ունեցող մարդկանց սեփական տարածք մուտքն արգելելու քաղաքականությամբ: Ադրբեջանում զբաղված են մեր դիվանագետների շրջանում կամ հայկական ծագում ունեցողների կամ հայերի հետ որևէ կապ ունեցողների փնտրտուքով, ինչը, իմ կարծիքով, անպարկեշտ է: Ով էլ որ լինի, ինչ ազգանուն և արմատներ էլ ունենա նորանշանակ դեսպանը, նա ներկայացնելու է ՌԴ-ի հետաքրքրությունները», -ասել է նա: Զատուլինի խոսքով ՝ Ադրբեջանում «ազգայնամոլական պայթյուն է», որի արմատները ԼՂ հակամարտության մեջ են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |