Հարցում․ Կրճատե՞լ, թե՝ պահպանել ամանորյա արձակուրդը

Հարցում․ Կրճատե՞լ, թե՝ պահպանել ամանորյա արձակուրդը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին կառավարությունը կքննարկի 2019-ից սկսած ամանորյա տոն օրերի շարքից հունվարի 3-ը, 4-ը և 5-ը կրճատելու հարցը․ ոչ աշխատանքային օրերի թիվը, որոշումն ընդունելու դեպքում, կկրճատվի 3-ով։

Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է որ ՀՀ-ում աշխատողն ունի տարեկան նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր՝ 28 արձակուրդային և 15 տոն օր։ Այնինչ ԱՄՆ-ում աշխատողներն ընդհանրապես չունեն արձակուրդ՝ չհաշված մոտ 10 տոն օրերը, Մեծ Բրիտանիայում ազգային տոները կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ, Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են:

PAN-ին հետաքրքիր է ձեր կարծիքը գաղափարի վերաբերյալ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---