Ադրբեջանում 400 անձի ՀՀ օգտին լրտեսելու մեջ են մեղադրել![]() 13 դեկտեմբերի 2017 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել Ադրբեջանում լրտեսական սկանդալի մանրամասները: Ադրբեջանի նախկին ժամկետային զինծառայողը պատմել է, թե ինչպես հովիվն ու նրա արածող հոտը հետաքննության առարկա դարձան, որի արդյունքում Ադրբեջանում հարյուրավոր մարդկանց են հարցաքննել, իսկ որոշ դեպքերում՝ մեղադրել պետական դավաճանության մեջ: 2017-ի մարտին Ադրբեջանի ուժային կառույցները հայտնեցին մի խումբ զինվորականների և քաղաքացիական անձանց ձերբակալության մասին, որոնց կասկածում են ՀՀ-ին գաղտնի ռազմական տեղեկատվություն տրամադրելու մեջ: Ըստ զինծառայողի, մոտ 400 ադրբեջանցի զինվոր ու քաղաքացիական անձ է հարցաքննվել և ձերբակալվել իբր հայկական հատուկ ծառայությունների հետ գործարքի մեջ մտնելու համար: Նրանց մեղադրել են գաղտնի ռազմական տեղեկատվություն փախանցելու դիմաց գումար ստանալու մեջ, ինչը հարվածի տակ է դրել երկրի անվտանգությունը, գրում է Meydan. Tv-ին: Հովվի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանում, շփման գծին հարող տարածքում: Զինծառայողը պատմել է, թե ինչպես է դա եղել: «Վաղ առավոտյան մենք իմացանք, որ դիտակետում ինչ-որ մեկին են բռնել: Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ, նա ասաց, որ ոչխար է արածացնում: Մենք զեկուցեցինք այդ մասին հրամանատարին»: Ըստ զինծառայողի, հրամանատարը մի ոչխար ընտրեց իր համար և կարգադրեց զինվորներին հանգիստ թողնել հովվին ու նրա հոտը: Զինվորները սկսեցին վիճել հրամանատարի հետ: Ըստ նրանց, ՀՀ կողմից սահմանին հետևողները կարող են տեսնել, թե որ կողմ են գնում ոչխարները և կիմանան, թե որտեղ ականներ չկան: Նրանք ասացին, թե հրամանատարը վտանգում է իր զինվորների կյանքը: «Հայերը հետևում են մեզ, ինչպես և մենք նրանց՝ դա պարզ է, եթե ական կա, հովիվներն ու ոչխարները կպայթեն, եթե՝ ոչ, չեն պայթի: Հայերը չեն կրակի հովվի ուղղությամբ: Նրանք օգտակար տեղեկություւն են ստանում նրանից: Հետախույզների համար այն ամենն, ինչ կատարվում է սահմանին, լրացուցիչ տեղեկություններ է պարունակում: Միշտ է այդպես եղել և կլինի»,-ասել է պարբերականի զրուցակիցը: Հակառակորդի հետ գործակցելու մեղադրանքները հասան հարևան զորամասի հրամանատարին և շուտով հետաքննություն սկսվեց, որը հետագայում բավականին ընդլայնվեց, հարցաքննվեցին հարյուրավոր մարդիկ, ձերբակալվեցին զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ոմանց ազատել են, ոմանք դեռ դատի են սպասում: «Բոլոր զինծառայողներին հարցաքննեցին: Մեզ բոլորիս նաև ստորացրեցին՝ ստիպելով բուժննություն անցնել բռնաբարության կասկածանքով»,-ասել է զինծառայողը: Ըստ տեղական իշխանության ներկայացուցչի, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, զինվորներից բացի ձերբակալվել են տաքսու վարորդներ, հովիվներ, նույնիսկ պոռնիկներ: Ոմանք դեռ կալանքի տակ են՝ մեղադրվում են պետական դավաճանության մեջ: Ըստ պաշտոնյայի, հովիվներից մեկին ձերբակալել են այն բանի համար, որ նա, իբր, օգնել է հայերին հասու լինել Ադրբեջանի ռազմական կապի միջոցներին: Քննիչները պդում են, որ նրա տանը 10.000 դոլար է հայտնաբերվել, ռազմաճակատի քարտեզներ, վարչական ու ռազմավական օբյեկտների հատակագծեր և հստակ տեղեկատվություն տեղաբնակների բնակության վայրի մասին: «Շատերը ձերբակալվեցին: Ձերբակալվածներից մեկին ծեծելով սպանեցին: Պետական դավաճանության մեջ մեղադրվող Մեհման Հուսեյնովին հարազատներն ուզում էին թաղել հոր կողքին, սակայն գյուղի բնակիչները դեմ եղան, և նրան թաղեցին գերեզմանոցից դուրս»,-պատմել է Ադրբեջանի Տերտերի շրջանի վարչական աշխատողներից մեկը: «Մարդիկ տարակուսած են: Մենք կարծում էինք, թե գիտենք՝ ուր է թշնամին: Բայց պարզվեց, որ նա մեր մեջ է»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |