Ռուս սահմանապահներն արգելել են նորոգել ՀՀ-Իրան ճանապարհի մի հատվածը![]() 13 դեկտեմբերի 2017 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը չի կարողացել ՌԴ սահմանապահ զորամասից թույլտվությունը ստանալ Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 40 մ երկարությամբ հատվածը վերանորոգելու համար: Համաձայն գործադիրի դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված պետության և մասնավոր ընկերության միջև կնքված գնման պայմանագիրը դադարեցնելու որոշման նախագծի հիմնավորման՝ Արաքս գետով Իրանին սահմանակից ճանապարհի այդ հատվածը ափամերձ մյուս տարածքների հետ հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, որը համաձայնություն չի տվել նշված հատվածում ճանապարհաշինական աշխատանքների կատարման համար: Պայմանագիրը կնքվել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Մեղրու ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |