Արմավիրի Շենիկ համայնքում արևային էլեկտրակայան է բացվել![]() 13 դեկտեմբերի 2017 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Շենիկ համայնքում պաշտոնապես բացվել է «Գրին Էներջի» արևային էլեկտրակայանը: Բացման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կայանը կառուցվել է տեղական կազմակերպություններ «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների գործակցությամբ: Շինարարությունն իրականացվել է 3,5 ամսում, իսկ ներդրումների ծավալը կազմել է մոտ $ 800.000: Շինարարական աշխատանքներին հարակից համայնքներից և գյուղերից ներգրավվել է 70 աշխատող: Նախատեսվում է, որ կայանը կկարողանա ապահովել 1600 ՄՎտ/ժ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրություն: Վարչապետը ողջունել է կատարված աշխատանքը՝ նշելով, որ արևային էներգետիկան Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի, և արևային կայանների թվի ավելացումը վկայում է ոլորտի առաջընթացի մասին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |