ՀՀ-ն իր օրգանական բնամթերքն է ներկայացրել Դուբայում![]() 13 դեկտեմբերի 2017 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ 12 հայաստանյան ընկերություն ORGANIC ARMENIA («ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան») համատեղ տաղավարով ներկայացրել է իր հավաստագրված օրգանական և բնական արտադրանքը Դուբայում կազմակերպվող Organic & Natural Expo Middle East ցուցահանդեսին: Ցուցահանդեսը անցկավում է դեկտեմբերի 11-13-ը, այն իր տեսակով միակն է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում: Մասնակցությունը հնարավոր դարձավ շնորհիվ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ: Իրենց օրգանական արտադրանքի մատակարարման շղթաները և հարակից առևտրային հոսքերը ընդլայնելու նպատակով ՕԳԱՆ ծրագիրը աջակցում է արտադրողներին հաստատել գործնական կապեր և գտնել արտահանման շուկաներ: Հայաստանի համար սա եզակի առիթ է Մերձավոր Արևելքի շուկայում ներկայացնելու, բնական և օրգանական (Էկո, Բիո) մակնշումներով սերտիֆիկացված իր լավագույն գյուղատնտեսական արտադրանքը և ցուցադրելու հայկական բնության հարստությունները, այն է՝ մեղրի, չորացրած մրգերի, խոտաբույսերի և հյութերի բազմազանությունը: Օրգանական գյուղատնտեսության ոլորտը հայաստանյան արտադրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում մրցակցելու իր բարձրարժեք արտադրանքի որակով, այլ ոչ թե քանակով, ասվում է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության հաղորդագրության մեջ: «ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան» թիմը բաղկացած է 12 ցուցադրող և 5 այցելու կազմակերպություններից ու արտադրողներից: ՕԳԱՆ եռամյա ծրագիրը, որի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելն է, մեկնարկել է 2015թ. սեպտեմբերին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 միլիոն եվրո: Ծրագիրը խրախուսում է հայ ֆերմերներին զբաղվել օրգանական մթերքի արտադրությամբ, ստանալ հավաստագիր, ինչպես նաև տրամադրում է մարքեթինգի անմիջական աջակցություն և ապրանքների առաջմղման համար օգնում է ստեղծել համապատասխան կապեր ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական և այլ միջազգային ընկերությունների հետ: ԵՄ օգնությունը Հայաստանին 1992թ. ի վեր կազմում է ավելի քան 500 մլն եվրո և տարիների ընթացքում ամենամյա այդ աջակցությունն աստիճանաբար աճում է: 2011թ-ից սկսած Հայաստանը Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) թիրախային երկրներից է, որի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության զարգացումը: Հայաստանի ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |