Ստոկհոլմի Սբ. Ծննդյան բարեգործական ճաշկերույթն այս տարի նվիրված էր Հայաստանին![]() 14 դեկտեմբերի 2017 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ստոկհոլմի արքայական օպերայի շենքում կայացած Ստոկհոլմի Կանանց Միջազգային ակումբի ամենամյա Սբ. Ծննդյան բարեգործական ճաշկերույթն այս տարի նվիրված էր Հայաստանին և կազմակերպվել էր ՀՀ դեսպանության հետ միասնաբար։ Ցերեկույթին ներկա էին արքայադուստր Մարիա Բերնադոտը, Շվեդիայում հավատարմագրված կին դեսպաններ և դիվանագետներ, շվեդ ազնվականության և մտավորականության ներկայացուցիչներ։ Միջոցառման ավելի քան 150 մասնակիցներ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին, տոնական հայկական զարդարանքներով սեղանների շուրջ համտեսեցին հայկական քաղցրավենիքներ և գինի, ունկնդրեցին Կոմիտասի ստեղծագործությունները Շվեդիայում բնակվող հայ երաժիշտների «Հայկանի» տրիոյի կատարմամբ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Մասնակիցներին բաժանվեց Հայաստանի և ամանորյա հայկական ավանդույթների մասին դեսպանության կողմից պատրաստված գրքույկ և հայկական զարդեր և քաղցրավենիք։ Բարեգործական աճուրդով վաճառված հայկական հուշանվերների, կոնյակների և գինիների ողջ հասույթը տրամադրվելու է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին, որը սոցիալական աջակցություն է ցուցաբերում նյութապես անապահով կամ լքված մայրերին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |