Հունաստանն անվերապահ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներին![]() 14 դեկտեմբերի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հունաստանն անվերապահ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների գործունեությանը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ժամանակ: Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Կոձիասն իր հերթին ներկայացրել է վերջին զարգացումները Կիպրոսի ճգնաժամում: Նախարարներ Նալբանդյանը և Կոձիասը կարևորել են հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և գործարար համաժողովների կազմակերպումը: ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանի ազատ առևտրի գոտիներում հունական ընկերությունների հնարավոր ներգրավմանը, Հայաստան-ԵՄ, ինչպես նաև Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Հայաստանի և Հունաստանի արտգործանախարարները կարևորել են նաև աշխարհասփյուռ մեծաքանակ հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցության հնարավորությունները և այս համատեքստում ընդգծեցին երկու երկրների արտգործնախարարությունների ակտիվ ներգրավվածությունը այս կապերի ամբողջական ներուժն ուսումնասիրելու գործում: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է 2018-ին Հայաստանոմ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի օրակարգն ու նախապատրաստական աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնմանը և ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերին: Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում քննարկվել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերությունները, մտքեր են փոխանակվել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ: Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Նիկոս Կոձիասը ստորագրել են երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որին հաջորդեց նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների, առկա հիմնահարցերի հանգուցալուծման ուղիների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել քաղաքական երկխոսության հետագա խորացման, տնտեսական համագործակցության ամրապնդման, երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև կարևորվեց պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում գործընկերության զարգացումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |