Էրդողանի կուսակցության անդամը հովանավորել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ ցույցերը![]() 15 դեկտեմբերի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է, հովանավորել է «Օսմանցի գերմանացիներ» հանցավոր խմբավորմանը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագծի ընդունումից հետո Գերմանիայում հակահայկական ցույցերի կազմակերպման համար: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն: Գերմանիայի իրավապահ մարմինները թուրք գործչի և հանցավոր խմբավորման միջև կապը բացահայտել են վերջինիս մի շարք անդամների հեռախոսազրույցները գաղտնալսելուց հետո: Հետախուզական տվյալների համաձայն՝ «Օսմանցի գերմանացիներ» խմբավորման անդամները Քյուլյունքի տրամադրած գումարով զինամթերք են ձեռք բերել: Նրանց հանձնարարվել է նաև հետապնդել Էրդողանի գերմանաբնակ ընդդիմախոսներին՝ այդ թվում և քրդերին: Գերմանիայի կանաչների կուսակցության` ազգությամբ թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը, մեկնաբանելով տարածված տեղեկատվությունը, ասել է, որ Էրդողանը «դեռևս Գերմանիայից հեռու չի քաշել իր ձեռքերը»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |