«Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները հայտնի են![]() 15 դեկտեմբերի 2017 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ամփոփվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի արդյունքները։ Մրցույթի արդյունքների ամփոփման ընթացքում առավելություն է տրվել մասնակից այն կազմակերպություններին, որոնց սերտիֆիկացման պարագայում ավելի մեծ է արտադրանքի արտահանման հնարավորությունը և որոնք օրգանական սերտիֆիկացում ստանալուց հետո նախատեսում են նոր աշխատատեղերի ստեղծում: Հաշվի է առնվել նաև կազմակերպությունների սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։ Ծրագրին դիմած ավելի քան 70 տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15-ը։ Օրգանական գյուղատնտեսության զարգացման ամենամյա ծրագիրն իրականացվում է 2015-ից։ Ծրագրի շրջանակում օրգանական սերտիֆիկացում են ստացել 30 տնտեսվարող։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվել է ծրագրի շահառուների վերապատրաստում։ Պայմանավորված մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ՝ արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 50 նոր աշխատատեղ։ Միայն 2017-2018 ծրագրի արդյունքում նախատեսվում է 70 նոր աշխատատեղի ստեղծում։ Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդների համար։ Հաղթող ճանաչված տնտեսվարողներ՝ 1. Դարման թեյ 2. Օռվակո 3. Նաիրիան 4. Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա 5. Ագրոլոգ արտադրական կոպերատիվ
6.Նոր Եդեսիա ֆերմերային խումբ 7. Արմբերի 9. Առ սահման ՍՊԸ 10. Ֆերմեր՝ Աշոտ Քալաշյան, Սյունիքի մարզ 11. Ֆերմեր՝ Զուռնաչյան Գեղայր, Տավուշի մարզ 12. Ֆերմեր՝ Խաչատուր Գևորգյան,Սյունիքի մարզ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |