Մեղրիի ազատ տնտեսական գոտին բացվել է![]() 15 դեկտեմբերի 2017 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնապես բացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է՝ ազատ տնտեսական գոտու գաղափարն արդարացնելու է իրեն։ «Ես չգիտեմ նման փորձ եղել է, թե չէ, բայց որ կարդարացվի՝ հաստատ, որովհետև ամեն ինչ տրամաբանական է», - Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։ Կարեն Կարապետյանը կատարված աշխատանքը գնահատել է լավ։ «Այն, ինչ որ սպասում էինք, ստացել ենք, գնահատում եմ լավ, բայց շատ-շատ փոքր բաժինն է, սկիզբն է, հիմա պետք է ամեն օր աշխատենք», - նշել է Կարապետյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյունքները երբ են լինելու՝ վարչապետը պատասխանել է.«Արդյունքներն ամեն օր են լինելու»։ Մեղրիի Ազատ տնտեսական գոտին փուլերով է կառուցվում: Առաջին փուլում կառուցապատել է Մեղրիի մաքսակետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը գոտում արտադրված ապրանքները կդարձնի ավելի մրցունակ այլ շուկաներ (մասնավորապես իրանական շուկա) մուտք գործելու համար։ Այն հարթակ կդառնա Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ կապերի ամրապնդման համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |