ԶԼՄ-ներ. Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրվում է Մխիթարյանով![]() 18 դեկտեմբերի 2017 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբը շահագրգռված է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Մխիթարյանը կարող է փոխարինել «Բեշիկթաշում» խաղացող բրազիլացի գրոհող կիսապաշտպան Տալիսկային, որի իրավունքները պատկանում են պորտուգալական «Բենֆիկային»: Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը թուրքական ակումբի հետ ավարտվում է խաղաշրջանի վերջում: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել էր, որ Մխիթարյանը դիմել է ակումբին տրանսֆերի մասին խնդրանքով: «Եթե ֆուտբոլիստը դժգոհ է և խնդրում է իր համար գին սահմանել, ես երբեք չեմ ասի «ոչ»: Դա է իմ մոտեցումը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի»,-ասել էր մարզիչը: Մխիթարյանի տրանսֆերի գլխավոր հավակնորդներն են «Ինտերն» ու «Բորուսիան»: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |