Սվիտալսկի. ԵՄ-ն 20-25%-ով կավելացնի Հայաստանին հատկացումները![]() 19 դեկտեմբերի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը նախատեսում է զարգացման աջակցության ոլորտների համար Հայաստանի հատկացումների չափը ավելացնել 20-25 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում: Պյոտր Սվիտալսկին նկատել է, որ Հայաստանը շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ է նախաձեռնել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների` մարդու իրավունքերից մինչև տնտեսության զարգացում, և իրենք, որպես ԵՄ, առաջնահերթ են համարում ֆինանսական օժանդակություն ցույց տալ այս գործընթացում, հայտնում է Panorama.am-ը: Եվրոպացի պաշտոնյան միաժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված նոր համաձայնագիրը կօգնի ընդլայնել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը։ «Այս համաձայնագիրը կօգնի խորացնել մեր երկխոսությունը բոլոր ոլորտներում: Պետք է նշեմ նաև, որ Հայաստանը առաջին պետությունն է արևելյան գործընկերության պետություններից, որը բանակցեց ԵՄ-ի հետ՝ նոր տեսակի փաստաթուղթ ստորագրելով, ինչը նույնպես շատ կարևոր օգուտ կարող է բերել մեր հարաբերություններին», - շեշտել է դեսպանը: Նույն նիստում Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Այժմ համաձայնագիրը պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |